«Ծառուկյան դաշինքի» ծրագիրը իրատեսական է և ռազմավարական

1009

«Ծառուկյան դաշինքը» արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագրի 15 կետերը: Սա ճիշտ մարտավարական քայլ է, քանի որ ծրագիրը վաղօրոք ներկայացնելը նաև հասարակական տրամադրությունները ստուգելու, դրա առաջացրած արձագանքները վերհանելու և ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում:

Նախ շեշտենք, որ ծրագիրը առաջին հերթին իրատեսական է, քանի որ բխում է ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, շոշափում է բոլոր հնարավոր ոլորտները, որտեղ անհրաժեշտ են բարեփոխումներ, շտկումներ: Երկրորդ հերթին ծրագիրը ռազմավարական է, քանի որ այն բարեփոխումները, այն քայլերը, որոնք առաջարկվում են «Ծառուկյան դաշինքի» կողմից, իրականցնելու են դրական փոփոխություններ երկարաժամկետ հեռանկարում, այսինքն աշխուժացնելու են տնտեսությունը, զարգացնելու են ՓՄՁ-ն, ավելացնելու են պետական բյուջե մուտքերը, ստեղծելու են բարելավված ներդրումային և առողջ բիզնես միջավայր:

Դրույթները հրապարակվել են և արդեն հնարավորություն կա ստուգելու, հասկանալու դրա առաջ բերած տրամադրությունները:

Այն, որ Գագիկ Ծառուկյանի ցանկացած հայտարություն կամ քայլ մի քանի օր շարունակ քննարկվում, վերլուծվում է լրատվամիջոցներում, իսկ հետո շարունակվում սոցցանցերում, փաստ Է: Սա, բնականաբար, խոսում է Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշի, քաղաքական դաշտում, լուրջ դերակատար լինելու մասին: Ինչպես ասում են, քննարկում են ուժեղներին:

Բացառություն չեղավ նաև 15 կետերի դեպքում: Նշենք, որ ծրագիրը արդեն քանի օր է շրջանառվում է կայքերում և սոցցանցերում: Արձագանքները, հատկապես սոցցանցերում, նմանատիպ են: Չկա հիմնավորված քնադատություն, չկան կետ առ կետ անդրադարձներ, այլ միայն ընդհանրացված գնահատականներ, որոնք կրկնում են մեկը մյուսին: Չկա մասնագիտական կարծիք «Ծառուկյան դաշինքի» կողմից առաջարկվող ծրագրային կետերի նկատմամբ, այլ միայն հոռետեսական գնահատականներ: Շատ հաճախ դրանց կրկնվելը հիմք է տալիս ենթադրել, որ այդ գնահատականները ուղղորդված են, այսինքն սոցցանցային օգտատետերը ընդամենը կրկնում են այն, ինչը տեսնում են մեկ այլ օգտատերի մոտ, ինչի արդյունքում ստացվում է դիլենտանտային աղմուկ, որը չունի ոչ մի պրոֆեսիոնալ հիմք: Մի բան, ինչը բնորոշ է սոցցանցերին և կատարվում է այնտեղ ամեն օր:

Այնինչ «Ծառուկյան դաշինքի» ծրագրի վրա, ինչպես հայտարարել էր ինքը Գագիկ Ծառուկիյանը, աշխատել են բազմաթիվ տնտեսագետներ, տարբեր ոլորտների մասնագետներ, անձինք, որոնց փորձառությունն ու գիտելիքները գերազանցում են սոցցանցային դիլետանտների մի ամբողջ բանակի:

Ինչևէ, արձագանքը արդեն կա, սակայն դա ոչ թե ընտրողի արձագանքն է, այլ համացանցային օգտատերերի, ինչը որևէ կերպ չի արտացոլում իրականությունը: Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, հայտարարում է, որ հիմա էլ պատրաստ է կլոր սեղանի շուրջ նստել և քննարկել դաշինքի նախընտրական ծրագիրը բոլոր նրանց հետ, ովքեր ունեն հիմնավոր կասկածներ նախընտրական ծրագրի կենսունակության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է սոցցանցային արձագանքներին, ապա դրանք վաղուց արդեն լուրջ գործոն չեն ներկայացնում, քանի որ մի քանի ՏԻՄ և համապետական ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ իրականությունը տրամագծորեն տարբերվում է սոցցանցային տրամադրություններից: Առաջիկայում ընտրողը իր վերաբերմունքը կարտահայտի «Ծառուկյան դաշինքի» ծրագրի նկատմամբ, կարտահայտի անկեղծորեն, առանց ուղղորդվելու: Ընտրողը բազմիցս համոզվել է և հասկանում է. Գագիկ Ծառուկյանը չի կարող առաջարկել ծրագիր, որը հեռու է իրականությունից, քանի որ մշտապես շփվելով հասարակության լայն խավերի հետ, մշտապես լինելով ժողովրդի կողիքն և ականջալուր լինելով նրա հոգսերին ու խնդիրներին, շատ ավ գիտի, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած այսօր Հայաստանը և նրա բնակչությունը և որոնք են այդ խնդիրների լուծման ամենաարդյունավետ ուղիները:

Իսկ այդ լուծման ուղիները արդեն իսկ տեղ են գտել «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ծրագրում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ