Հինգ խորհուրդ միշտ թարմ տեսք ունեցող կնոջից

1494

1. Մազերը սանրել, լաքով ամրացնել՝ ինչպես հարկն է, եւ ձեռք չտա՛լ: Ամեն անգամ, երբ դիպչում եք մազերին, հարդարում կամ նորից սանրում, դրանք ավելի ծանր, յուղոտ, կեղտոտ եւ տգեղ եք դարձնում: Ընդհանրապես ձեռք մի տվեք: Եթե սանրվածքը չի պահպանվում, ամրացրեք: Սոսնձի տեսքից խուսափելու համար մի՛ ծուլացեք եւ լաքը բարակ շերտերով ցողեք՝ ամեն անգամ սպասելով, մինչեւ նախորդ շերտը չորանա:

2. Դեմքը նույնպես ձեռք չտալ: Աչքերը չտրորել: Ձեռքով բերանը չփակել, այտերին, ճակատին կամ քթին չդիպչել: Ձեռքերը կեղտոտ են, իսկ դիմահարդարումն օրվա ընթացքում չորանում է՝ վերածվելով չոր, թանձր եւ գունավոր շերտի: Էլ չխոսենք այն մասին, թե աչքերը տրորելուց հետո ինչ է կատարվում ստվերաներկի եւ թարթիչների սեւաներկի հետ:

3. Սովորեք ամեն ինչի օպտիմալ տարբերակն ու հետեւեք դրան: Եթե գիտեք, որ մազերը շատ լավ տեսք են ունենում, երբ լվանում եք երկու օրը մեկ անգամ, նշանակում է՝ այդպես է: Անիմաստ է հույս ունենալ, որ չորրորդ օրվա առավոտյան հրաշք տեղի կունենա, եւ դրանք հանկարծ լավ տեսք կունենան: Եվ եթե առավոտյան ձեզ թվացել է, որ դրանք գեղեցիկ են, համոզված եղեք, պարզապես թվացել է:

4. Նույնը վերաբերում է ձեռքերին: Եթե գիտեք, որ եղունգների լաքը 5 օր լավ տեսք ունի, ապա 6-րդ օրն անպայման կփչանա: Եվ եթե առավոտյան ինչ-որ բանի վրա եք դնում հույսը, ապա երեկոյան այն ձեզանից վրեժ կլուծի, եւ արդեն տան ճանապարհին ձեռքերը գրպաններում կթաքցնեք: Հրաշքներ չեն լինում:

5. Դա վերաբերում է նաեւ հագուստին: Եթե գիտեք, որ ճերմակ շապիկը միայն մեկ օր է ճերմակ մնում, պետք չէ նրան երկրորդ եւ երրորդ հնարավորությունը տալ…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ