Քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը լինելու է մեր աշխատաոճը

653

Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ընդունում է Հանրապետական կուսակցության առաջարկը, որի հետ տեւական ժամանակ ակտիվորեն համագործակցում է, եւ Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու է ՀՀԿ շարքերում։

Բնականաբար, ցանկացած ոք ինքն է որոշում իր քաղաքական ուղեգիծն ու իր պատասխանատվությունը ընտրողների առաջ։ Մենք մեր բոլոր նախկին եւ ներկա գործընկերներին վերաբերվել ու վերաբերվում ենք հարգանքով, եւ առնվազն հասկանալի չեն Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան նամակում «Ծառուկյան դաշինքի» հետ կապված որոշ դիտարկումները։
Յուրաքանչյուր ոք մեր երկրում անհրաժեշտ բարեփոխումները պատկերացնում է յուրովի։ Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանը վստահ է, որ մեր երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, պայքարը կոռուպցիայի դեմ եւ այլն, ինքը կարող է իրականացնել Հանրապետական կուսակցության հետ միասին, եւ մենք հարգանքով ենք վերաբերվում իր այդ որոշմանը։

Իսկ թե «Ծառուկյան դաշինքում» ո՞ր կուսակցություններն ու անհատ գործիչները կլինեն, դա, կարծում եմ, բացառապես մեր քաղաքական թիմի որոշելիքն է եւ այլոց զգայական գնահատականները բացարձակապես տեղին չեն։

Քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը լինելու է մեր աշխատաոճը, ինչի կոչը անում ենք նաեւ մեր բոլոր նախկին եւ ներկա գործընկերներին։

Հարգանքով՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ