Ինչու է ՍԴՀԿ-ն միանում Ծառուկյան դաշինքին (տեսանյութ)

853

ՍԴՀԿ-ն այս ընթացքում քննարկումներ է ունեցել մի քանի ուժերի հետ, սակայն նախընտրությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող լայն կոնսոլիդացիայի կողմն է։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Բանակցությունները շատ դրական են տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, մենք կմիանանք այդ լայն կոնսոլիդացիային։ Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև այլ քաղաքական գործիչների հետ, բազմիցս հանդիպել եմ նաև պարոն Օհանյանի, պարոն Դալլաքյանի հետ։ Այստեղ  շատ կարևոր են ծրագրային դրույթները, թե ինչպիսի ծրագրեր են առաջ քաշվելու»,- նշեց նա։

Օրեր առաջ գրել էինք, որ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին միանալու ցանկություն է հայտնել նաև Լյուդմիլա Սարգսյանը, ում ղեկավարած ՎՍԴՀԿ-ի հետ ՍԴՀԿ-ն, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ ունի։ Սակայն  մեզ հետ զրույցում Նարեկ Գալստյանն այդպես էլ չցանկացավ պատասխանել հարցին՝ թե ինչպես նրանք միասին կարող են լինել մեկ դաշինքում։

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ