Ծառուկյանը ստիպեց նահանջել Արարատյան դաշտավայրի ցուրտ անտիցիիկլոնը

550

Երեկ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը սասանեց` այս օրերին լրատվական կայքերի ամենաընթերցված նյութերի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Սուրենյանի դիրքերը, իսկ այսօր արդեն Սուրենյանը հայտարարում է նաև եղանակային փոփոխության մասին, փաստորեն Ծառուկյանը ստիպում է նաև նահանջել Արարատյան դաշտավայրը համառորեն պաշարած ցուրտ անտիցիիկլոնին և եթե իրականում այս հայտարարությունը նպաստի այս սաստիկ ցրտերի աստիճանաբար տաքացմանը, ապա ակնհայտ է, որ այս փոփոխությունը կարևոր նախադրյալ կհանդիսանա և դրականորեն կազդի Ծառուկյանի կողմից ձևավորվող նոր դաշինքի հետագա գործունեության վրա: Ծառուկյանի հայտարության մյուս ուշագրավ փաստը` երեկվանից ֆեյսբուքում մեկնարկած ֆեյքերի լայնամասշտաբ պատերազմն է, որը առաջիկայում կարող է իր ուժգնությամբ և ծավալներով, ֆեյսբուքի պատմության մեջ համարվել աննախադեպ: Ի պատիվ Ծառուկյանի պետք է նկատել, որ առայժմ այս հակամարտության մեջ հաղթող կողմը իր համակիրներն են, սակայն չշտապենք վերջնական գնահատականի հարցում և սպասենք առաջիկա զարգացումներին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ