10 միֆ՝ առողջ սննդակարգի մասին

690

Բոլոր տեսակի կարծրատիպերից ազատվելը դժվար է, սակայն անհրաժեշտ է:  Դրանց պատճառով մենք շատ բաներից ենք մեզ զրկում:  Հատկապես սա վերաբերում է սննդին: Այդ իսկ պատճառով AdMe.ru կայքը ներկայացրել է առողջ սննդի մասին ամենահայտնի միֆերի ցուցակը, որն իրականում չի համապատասխանում ճշմարտությանը:

Միֆ-1. Ժամը 18:00-ից հետո ուտելը վնասակար է առողջությանը

Այս փաստը վաղուց արդեն ապացուցված միֆ է:  ժամանակակից կյանքի տեմպի հետ 18:00-ից հետո  ուտելը ոչ միայն կարելի է, այլև՝ անհրաժեշտ է: Շատերն այժմ ավելի ուշ են քնում, քան իրենց նախնիները: Քաղցը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Միակ բանը, որ ճիշտ է՝ այն է, որ քնելուց 3 ժամ առաջ պետք չէ ոչինչ ուտել:

Միֆ-2.  Ճարպերը վնասակար են օրգանիզմի համար

Ճարպերը կազմվածքի և առողջության համար համարվում են վնասակար, սակայն  դա այդքան էլ այդպես չէ: Առանց դրանց անհնար է ճիշտ նյութափոխանակությունը: Առանց  ճարպերի օրգանիզմում չեն յուրացվում А և Е վիտամինները, գրեթե դադարում են արտազատվել սեռական հորմոները: Ճարպերի պակասի դեպքում   մաշկը սկսում է շուտ ծերանալ, և տուժում է լյարդը: Այդ իսկ պատճառով յուղերը, հատկապես՝ բուսականը, պետք է կրճատել, բայց ոչ հանել սննդակարգից:

Միֆ-3. Ուտելու արանքում մի բան ուտելը վնասակար է

Յուրաքանչյուր մարդ, ով հոգ է տանում իր առողջության մասին, պետք է պարբերաբար լրացնի էներգիայի պաշարը: Այնուամենայնիվ, այս դեպքում ևս անհրաժեշտ է ամեն ինչ կարգավորել և սահմանափակել որոշ բաներ:

Միֆ-4. Բոլոր օրգանական մթերքներն օգտակար են

Այն մթերքները, որոնք օրգանական ծագում ունեն, ոչնչով չեն տարբերվում հասարակ մթերքներից: Պարզապես դրանք ավելի թանկ են:

Միֆ-5. Պետք չէ օգտագործել ածխաջրեր

Ածխաջրերը լինում են պարզ և բարդ: Առաջինը պետք  է իսկապես կրճատել սննդակարգից: Պարզ ածխաջրեր են պարունակում շաքարը, հրուշակեղենը, շոկոլադը, մեղրը, քաղցր մրգերը և հյութերը, հացը և կարտոֆիլը:  Իսկ երկրորդ ածխաջրերն անհրաժեշտ են նրանց համար, ովքեր փորձում են ճիշտ սնվել: Հատկապես պետք է ավելի հաճախ լոբազգիներ, հատապտուղներ, բանջարեղեն և կանաչեղեն ուտել:

Միֆ-6. Մրգերն ու բանջարեղենը սառեցնելիս կորցնում են իրենց սննդարար հատկանիշները

Սառեցման ժամանակակից տեխնոլոգիաները  թույլ են տալիս պահպանել մթերքների գրեթե բոլոր սննդարար տարրերը: Սառեցման գործընթացը հատկապես ակտուալ է ձմռանը:

Միֆ-7. Սննդամթերքի առանձին ընդունումն օգնում է նիհարել

Ճիշտ է:  Ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի  արտազատած ֆերմենտները  թույլ են տալիս միևնույն ժամանակ մարսել սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը: Այնուամենայնիվ, ոչ մի գիտական հետազոտություն չի ապացուցել, որ առանձին ուտելն օգնում է նիհարել:

Միֆ-8. Սև հացն ավելի սննդարար տարրեր է տալիս, քան՝ սպիտակը

Հացի մուգ գույնը բոլորովին չի նշանակում, որ այն պարունակում է բջջանյութ: Շագանակագույն երանգ հացին կարող են տալ նաև հատուկ գունանյութերը:  Սև և սպիտակ հացերի կալորիականությունը գրեթե հավասար է, այդ իսկ պատճառով, երկու դեպքում էլ ավելորդ քաշ կհավաքեք:

Միֆ-9. Հյութերը նույնքան առողջարար են՝ որքան պտուղները

Հյութերը գրեթե չեն պարունակում բջջանյութ: Հյութերի  պատրաստման ժամանակ մրգերի վիտամինների և հանքանյութերի քանակը զգալիորեն կրճատվում է: Ավելի լավ է թարմ պտուղներն օգտագործել:

Միֆ-10. Սուշին դիետիկ ուտելիք է

Սուշին, իհարկե, մեծ վնաս չի հասցնի կազմվածքին: Չնայած՝ սպիտակ բրինձը, որն օգտագործվում է այս ուտելիքը պատրաստելու համար, դիետիկ մթերքների ցանկում առաջատար դիրք չի գրավում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ