«Ջեյշ ալ-Ֆաթհը» հերքել է իր ներգրավածությունը Անկարայում ռուս դեսպանի սպանությանը

527

Սիրիայում գործող «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիան հերքել է իր մասնակցությունը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով SITE Intelligence Group կազմակերպությանը, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեության մոնիթորինգով:

Ինչպես հաղորդվում է, կոալիցիան այսօր ավելի վաղ հրապարակված տեղեկությունը իր ներգրավվածության մասին կեղծ է անվանել:

«Ջեյշ ալ-Ֆաթհ» այսպես կոչված` նվաճման բանակը զինված խմբավորումների կոալիցիա է, որը Սիրիայի քաղաքացիական պատերազմում դիմագրավում է կառավարական ուժերին: Խմբավորման կազմի մեջ է մտնում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական զորամիավորումը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ «Ջեյշ ալ Ֆաթհը» ստանձնել է ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ