Խոշոր վթար Եղվարդի խճուղում. Յոթ մարդ վիրավորվել է (լուսանկարներ)

740

Նոյեմբերի 3-ին, ժամը 23.51-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու թիվ 108/2 հասցեում գտնվող «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանգամանքներում բախվել են «Mercedes E320» մակնիշի 91 UF 091 պ/հ (վարորդ` 1991 թ. ծնված Մ. Հ.), «Mercedes A 160» մակնիշի (վարորդ` 1981 թ. ծնված Մ. Մ.) 30 AV 505 պ/հ եւ «Opel Vectra» մակնիշի 34 FR 516 պ/հ ավտոմեքենաները: 1981 թ. ծնված Մ. Մ.-ը, 1989 թ. ծնված Ա. Բ.-ը, 1986 թ. ծնված Գ. Կ.-ը, 1996 թ. ծնված Բ. Կ.-ը եւ 1981 թ. ծնված Մ. Կ.-ը, 1987 թ. ծնված Ա. Մ.-ը եւ 2013 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետեւ Ա. Մ.-ը եւ Մ. Մ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ա. Կ.-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Բժիշկները Մ. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մնացած տուժածներինը` միջին ծանրության:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ