Սահմանում ամեն ինչ չէ որ հարթ է, իսկ հանրության ուշադրությունը ներքաղաքական իրադարձություններով է կլանված

716

Երկրում տիրող ներքաղաքական աժիոտաժն ու կառավարության կողմից իրականացվող վերադասավորումներն ամբողջովին կլանել են հասարակության ուշադրությունը, իսկ սահմանին ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:
Այն դատողությունը, որ ադրբեջանում տիրող անկումային իրավիճակները բխում են բացառապես Հայաստանի շահերից միամտություն է, քանզի բոլորին է հայտնի, թե նմանատիպ իրավիճակներում ադրբեջանի բեղավոր խանը ինչ մարտավարություն ունի մշակված՝ արյունահեղություն: Ալիևյան այդ մարտավարությունը առավել բացահայտ կերպով իհայտ եկավ ապրիլ ամսին տեղի ունեցած ցավալի իրադարջձությունների ժամանակ, երբ նմանօրինակ արնախում գործելաոճով ալիևը փորձում էր հանրության ուշադրությունը շեղել երկրի ներսում տիրող խնդիրներից: Վերջերս ադրբեջանական կողմից ոչ սովորական ակտիվությունը սահմանին, ինտենսիվ կրակոցները տարբեր տրամաչափի զինատեսակներից կարելի է համարել նախազգուշացում, քանզի մի շարք միջազգային կազմակերպություններից ու համաշխարհային ֆինանսական կառույցներից ադրբեջանի համար տագնապալի կանխատեսումներ են հնչում կապված ադրբեջանի տնտեսության գրեթե դեֆոլտային վիճակի հետ: Խոսքը մասնավորապես ադրբեջանական մանաթի արժեզրկումն է, ինչն ուղղակի կերպով ապակայունացնում է տնտեսության հիմքերը և ըստ այդմ էլ, ապրիլյան դեպքերը համադրելով սրան, ադրբեջանը դառնում է պայթյունավտանգ և կանխատեսելի:
Ադրբեջանական ագրեսիայի մյուս դրդապատճառներից է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, երբ արևմուտքն ու ՌԴ-ն հարաբերություններ են պարզում, իսկ կովկասյան տարածաշրջանում այդ հարաբերությունների պարզման կիզակետը Արցախյան հակամարտությունն է: ՌԴ-ն երբեք թույլ չի տա ադրբեջանի միջոցով իր հարավային սահմանի ապակայունացում, իսկ դա առավել հասկանալի դարձնելու համար թատրոն բեմականացվեց՝ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսին, որտեղ ցուցադրվեցին Իսկանդերները, դրանց ցուցադրության ռեժիսորը անկասկած ՌԴ-ն էր և դա նպատակ ուներ ադրբեջանին զսպաշապիկ հագցնել: Պատահական չէր, որ ՌԴ-ն մեզ վաճառեց Իսկանդեր, եթե չի նվիրաբերել անգամ, իսկ ազերիներին ոչ:
Մի խոսքով պետք է չափազանց զգուշորեն մոտենալ այս ամենին, ուժեղացնել զգոնությունն, իսկ հետախուզական գործողություններ իրականացնելիս, առավել քան ուշադիր է պետք լինել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ