Վարչապետի հրամանով ազատվել է կառավարության աշխատակազմի վարչության պետը

658

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի  7-ի հրամանով ազատել է Ռուզաննա Վարդանյանին կառավարության աշխատակազմի  ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:

Կառավարությունից  հայտնում են, որ համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Ռուզաննա Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ