Արտահանումը` թվերով

776

Ընդանուր առմամբ, այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 միլարդ 129 միլիոն դոլարի ապրանք: Փորձենք հասկանալ, թե որ երկրներն են այս տարի հանդիսացել ՀՀ-ից արտահանվող ապրանքների հիմնական սպառողները:

Ինչպես և սպասելի էր, առաջատարը ՌԴ-ն է, որի ուղղությամբ արտահանումը ավելացել է 62,1 տոկոսով:

ԵՄ երկրներից 2,1 անգամ ավելացել է արտահանումը դեպի Բուլղարիա: Հաջորդը պետք է առանձնացնել Վրաստանը, որտեղ դրական միտումը կազմել է 34,6 տոկոս, կամ 26 միլիոն դոլար:

Այդ ամենից զատ կարելի է առանձնացնել այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ավելի փոքր առևտրաշրջանառություն: Այստեղ նույնպես առկա է դրական միտում, ինչի մասին փաստում են առաջին ութ ամիսներին արձանագրված ցուցանիշները:

Դեպի Շվեյցարիա,Կանադա և Իրաք արտահանումը ավելացել է համապատասխանաբար՝ 49,9, 19,2 և 17,2 տոկոսով: 5,3 անգամ աճել է նաև արտահանումը դեպի ՄԱԷ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ