Դեմքի և պարանոցի մաշկի երիտասարդացում՝ տնային պայմաններում

858

Life.panorama.am-ը գրում է.

Կնճիռների դեմ ժելատինի դիմակը լցնում է ենթամաշկային խոր շերտերը կոլագենով, ինչի շնորհիվ մաշկի վերին շերտը հարթեցվում է։ Արդյունավետ դիմակը, որը ներկայացվում է ձեր ուշադրությանը, սնուցում է մաշկի յուրաքանչյուր բջիջ, դարձնելով ցանկացած մաշկ ավելի ձիգ, հարթեցնելով մանր կնճիռները, իսկ խորը կնճիռները դառնում են նվազ տեսանելի։
Ժելատինի դիմակ՝ դեմքի համար
Բաղադրիչներ.
– 1 ճաշի գդալ ժելատին
– 5 ճաշի գդալ կաթ
– 10 կաթիլ վիտամին А
– 10 կաթիլ վիտամին Е
– 1 դեղնուց
– 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ
Օգտագործումը.
1. Տաքացրեք կաթը։ Ավելացրեք ժելատինը, խառնեք, թողեք ժելատինը հասունանա 30 րոպե։
2. Ավելացրեք մյուս բաղադրիչները՝ դեղնուցը, վիտամինները, ձիթապտղի յուղը։
3. Տաքացրեք խառնուրդը ջրի գոլորշու վրա։
4. Քսեք մաքուր մաշկին և պահեք 30 րոպե։ Լվացեք դեմքը սառը ջրով։
Արդյունքը տեսանելի դարձնելու համար կատարեք 10 պրոցեդուրա։ Լավ է դիմակը քսել ամեն 2-րդ օրը։ Մաշկը կդառնա ավելի երիտասարդ, փափուկ։
Եթե ժելատինը խառնեք վարունգի հետ, կստացվի ոչ միայն մաշկը ձգող, այլ նաև սպիտակեցնող դիմակ։
Կա ևս մեկ միջոց չոր մաշկի համար։ Խառնեք ժելատինը տաք ջրի մեջ և ավելացրեք մի քիչ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին և պահեք 20 րոպե։
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ