Որո՞նք են պետբյուջեի ծախսերի առաջին երեք ուղղությունները

655

2016-ի հունվար-օգոստոսին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են մոտ 816 մլրդ 154 մլն դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցների), ինչը 2,6 տոկոսով կամ 21 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսերի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայւթյան հրապարակումներից:

Ամենամեծ ծախսերը կատարվել են սոցիալական պաշտպանության ոլորտում` 258 մլրդ 876 մլն դրամ կամ հունվար-օգոստոս ամիսների բյուջեի ամբողջ ծախսերի 31,7 տոկոսը: Սոցիալական ծախսերն աճել են 3 տոկոսով:
Երկրորդ տեղում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են` մոտ 169 մլրդ 227 մլն դրամ կամ տարվա առաջին 8 ամիսների ամբողջ ծախսերի 20,7 տոկոսը: Աճն այստեղ կազմել է 11,8 տոկոս:

Երրորդ տեղում պաշտպանության ծախսերն են` 124 մլրդ 393 մլն դրամ կամ ամբողջ բյուջեի ծախսերի 15,2 տոկոսը: Բյուջեից հատկացվող գումարն այստեղ նվազել է 0,8 տոկոսով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ