Ինչպես են Կենդանակերպի նշանները դուրս գալիս անհարմար իրավիճակներից

792

Բոլորիս հետ երբեմն պատահում է, որ ընկնում ենք անհարմար իրավիճակի մեջ, որից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ: Բայց Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր բնազդային սովորությունը և ընդունակությունը, որոնք օգնում են ջրից չոր դուրս գալ:

Խոյ

Խոյերը ոչ մի կերպ դուրս չեն գալիս անհարմար իրավիճակից: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուղղակի թքած ունեն մարդկանց կարծիքի վրա: Նրանք կարող են ուղղակի կատակել կամ ընդհանրապես չնկատել համընդհանուր ուշադրությունն իրենց ֆիասկոյի նկատմամբ: Դե, ասենք թե՝ ընկավ ցեխաջրի մեջ, հետո՞ ինչ: Երկաթբետոնե կայունություն:

Ցուլ

Ցուլերը կարող են կատակել իրենց ծիծաղաշարժ սխալի կամ սարսափելի ձախորդության առիթով: Դա նրանց մոտ շատ անկեղծ է ստացվում, ընդ որում, մարդիկ իսկապես սկսում են ծիծաղել և դրա համար ավելի շատ են սիրում Ցուլին: Դա հազվադեպ շնորհ է, որը թույլ է տալիս այդ նշանի ներկայացուցիչներին՝ դեմքով ընկնելով ցեխի մեջ՝ վաստակել լրացուցիչ միավորներ, այլ ոչ թե՝ կորցնել դրանք:

Երկվորյակներ

Երկվորյակները, ընկնելով կուրյոզային իրավիճակի մեջ, կարող են այնպես անել, որ շրջապատում բոլորը ծիծաղեն նրա վրա, ով կփորձի ծաղրել Երկվորյակներին: Ավելի պարզ ասած, այս մարդիկ կարող են զոհից շատ արագ վերածվել գիշատչի, ով կստիպի տառապել նրանց, ովքեր կհամարձակվեն կատակել իրենց անհաջողության առիթով:

Խեցգետին

Խեցգետիններն ուղղակի կլռեն: Ինչքան քիչ խոսենք այն մասին, ինչ եղել է, այնքան շուտ բոլորը կմոռանան: Մի խոսքով, Խեցգետիններն անհարմար իրավիճակից դուրս գալ ընդհանրապես չեն կարողանում:

Առյուծ

Առյուծները ցույց կտան, որ իրենք ուրախ են, և այդ իրավիճակն իրենց համար ծիծաղելի է: Նրանց, հնարավոր է՝ և հավատան, բայց հոգու խորքում Առյուծները ցանկանում են կուչ գալ՝ դառնալ մինչև մոլեկուլի չափ: Եթե Առյուծներին ծիծաղելի չլինի, ապա շրջապատող մարդիկ էլ չեն կատակի անհաջողության առիթով, նույնիսկ, եթե այն շատ ծիծաղաշարժ լինի:

Կույս

Կույսը շատ ուժեղ և բարձր հայհոյում է, երբ ինչ-որ բան է կատարվում, ինչն ուրախացնում է ժողովրդին: Հենց դրա համար մարդիկ հիշում են ոչ թե այն, թե ինչպես է Կույսը սայթաքում և ընկնում մեջքի վրա, ինչպես կինոյում, այլ այն, թե ինչպես է նա արձագանքում:

Կշեռք

Կշեռքները երբ ընկնում են անհարմար իրավիճակի մեջ, սկսում են իրենց այս կողմից այն կողմ գցել և ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է: Երբ Կշեռքն ընկնում է, ապա իր մասին ասում է, որ արել է դա շատ նրբագեղ, սակայն դա իրականում կարող է ընդհանրապես այդպես չլինել: Մի խոսքով, Կշեռքը մի փոքր գեղեցկություն է փնտրում նույնիսկ այն ժամանակ, երբ կողքով անցնող մեքենան ցեխոտում է իրեն:

Կարիճ

Այս նշանի տակ ծնված կանայք ուղղակի իսկապես վրդովվում են՝ ստիպելով շրջապատին անկեղծ աջակցել իրենց: Իսկ տղամարդիկ, հակառակը՝ կփորձեն կատակել:

Աղեղնավոր

Աղեղնավորին ընդհանրապես չի հետաքրքրում, թե Դուք ինչ եք նրա մասին մտածում: Նրանք նույնիսկ չեն էլ փորձում դուրս գալ անհարմար իրավիճակից, նրանք ուղղակի թքած ունեն: Մարդիկ այդ պատճառով շուտ մոռանում են կատարվածը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այնպիսի լուրջ դեմք են ընդունում, որ ուղղակի կարելի է պայթել ծիծաղից, բայց չի ստացվի, որովհետև այդ դեպքում Ձեր գլխին կգա աթոռ կամ ինչ-որ ծանր բան, ինչը գտնվում է Այծեղջյուրի կողքին:

Ջրհոս

Ջրհոսներն ընդունում են հումորն իրենց հասցեին շատ նորմալ, եթե այն չի անցնում սահմանը: Նրանք իրենք կարող են ծիծաղել իրենց վրա, բայց հետո նման են լինում Աղեղնավորին, որոնց համար ամեն ինչ միևնույն է: Նրանք չեն փորձում կանգնեցնել ամբոխի գործողությունը, քանի որ շատ իմաստուն են և գիտեն, որ դա անել, միևնույն է, չի ստացվի:

Ձկներ

Ձկները շատ վատ են իրենց զգում, երբ դառնում են կատակի առարկա: Նրանց համար շատ ծանր է հասկանալ, որ բոլորն իրենց են նայում: Ձկները նույնիսկ չեն կարողանում կատակել, երբ դեմքով ընկնում են ցեխի մեջ:

Աղբյուր՝ 168.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ