Խաչվերացը ուրախության, հաղթանակի տոն է

1036

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցմանը: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Խաչվերացի տոնի մասին  հորդորեց մարդկանց ականջալուր լինել եկեղացական արարողություններին:

«Խաչվերացի օրվա կապակցությամբ կարող են կազմակերպվել համերգներ, տարբեր միջոցառումներ, այցելություններ մանկատներ: Խաչվերացի տոնին ժողովուրդը պետք է պատարագի մասնակցի և հետո հավաքվեն բոլորով նշեն: Խաչվերացի տոնը մեր իրականության մեջ ընկալվում է, որպես մահացածների օր: Դրա պատճառն այն է, որ այդ տոնի վերաբերյալ բավականին գիտելիքներ չկան: Խաչվերացի տոնը ուրախության, հաղթանակի օր է, քանի-որ գերեվարված խաչը հետ է վերադարձվել»: Քահանան խոսելով, թե ինչ չի կարելի անել այդ տոնին ասեց, որ Խաչվերացին չի կարելի գերեզմանատուն գնալ:

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նաև նշեց,որ Խաչվերացի տոնը գալիս է մարդուն համոզելու, որ մարդ կարողանա արժևորել սեփական կյանքը:
«Մարդիկ կյանքում ունենում են և ուրախության, և տխրության պահեր: Մեր նպատակը պետք է լինի վերցնել Քրիստոսի խաչը և գնալ նրա հետևից:  Մարդիկ պետք է անրադառնան իրենց կենսակերպին:Մարդիկ պետք է հասկանան, որ երջանիկ կլինեն միայն այն պարագայում, եթե բավարարվեն նրանով ինչ ունեն: Մենք կկարողանանք հաղթահարել դժվարությունները, եթե խաչի ճանապարհով քայլենք»:
Realnews. am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ