Քննարկվել են մարզային հիվանդանոցների խնդիրները

730

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մարզպետների մասնակցությամբ քննարկվել են մարզային առողջապահական հաստատությունների արդիականացման, բժշկական օգնության որակի բարելավման և այլ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կապարվել Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտ բժշկական կենտրոն» և «Աշտարակի բժշկական կենտրոն», Շիրակի մարզի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն», «Գյումրու ծննդատուն», «Մարալիկի առողջության կենտրոն», Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների հիմնանորոգման ու վերազինման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման և այլ խնդրիներին։ Առանձնակի կարևորվել են մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման շարունակականության ապահովումը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը։ Քննարկման արդյունքում հնչել են մի շարք առաջարկություններ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ