Ի՞նչ է նշանակում բանակից տղային փախցնելուց հետո, եռագույններ կարելն ու ՊՊԾ գնդի «գերհայրենասիրական» նվաճումը գովերգելը

899

Սասնա Ծռերի շուրջ զարգացումները պասիվ ֆազա են թևակոխել ու գնալով ավելի են վտիտանում, սակայն վերջին երկու օրերին մի բան է աչք ծակում, որի մասին լռել չեմ կարողանում։ Խոսքը ՊՊԾ գունդը գրաված Սեդրակ Նազարյանի, իսկ ավելի ճիշտ նրա կենսագրության ու մոր հայտարարությունների մասին է։

Ներողություն եմ խնդրում Ծռերի համակիրներից, ինչպես նաև անձամբ Նազարյանի ֆանկլուբի ներկայացուցիչներից, բայց ինձ համար առավել քան տարօրինակ է այն հայրենասիրական պաթոսը, որը տիրում է հատկապես այդ կերպարի շուրջ, ինչպես նաև նրա մոր մունանթներն ու հոգեմաշ անող սենտիմենտալ պատմությունները, թե ինքն է որդու համար եռագույն կարել, որը նա գլխին էր փաթաթել ՊՊԾճի գրավման օրերին։

Կրկին անգամ ներողություն, բայց դրոշներ կարելու ու տղայի ծայրահեղականությունը ողջունելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ր լինի նույն Սեդրակ Նազարյանին ուղարկել պարտադիր ժամկետային ծառայության, երբ նրա ծառայելու տարիքն եկել էր։ Ատագաղթել-արտագաղթել էիք, ոչ ոք չի կարող դատապարտել Ձեզ միայն դրա համար։ Անգամ նրա համար, որ բանակին զրկել էիք ևս մի զորակոչիկից։ Բայց ի՞նչ է նշանակում բանակից տղային փախցնելուց հետո եռագույններ կարելու ու ՊՊԾ գնդի «գեհայրենասիրական» նվաճումը գովերգելու փորձերը։

Ո՞ւր էր Սեդրակի ու Սեդրակի ծնողների այդ անաղարտ հայրենասիրությունը, երբ հայրենիքին պարտքը հանձնելու ժամանակն էր։ Նույն այն պարտքը, որը տասնյակ հազարավոր տղաներ ու իրենց ընտանիքներ հանձնել են ու հանձնում են այսօր, բայց ոչ հերոսացվում են, ոչ էլ անգամ գնահատվում ըստ արժանավույնս, իսկ բանակից թռած մասսաժիստը, ով եվրոպաներում վայելում էր իր լավագույն տարիները գալիս է ու մի երկու շաբաթ եռագույնով գաստռոլեր է անում և կարգվում է հերոս։ Արդար չէ՛։

Աղբյուր`Arman Abrahamyan

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ