Հայաստանը չի՛ կործանվի, հանգիստ եղեք

1103

Հայաստանը չի՛ կործանվի, հանգիստ եղեք

Ես զարմանում եմ, երբ որոշ մարդիկ այդքան խիստ են անհանգստանում, որ մեր ժողովուրդը այդպես էլ չի գիտակցում, որ ինքը ամբողջովին գերված, ստրկացված է Ռուսաստանի կողմից ու չի ապստամբում բռնակալության դեմ: Որ ամեն բան հանձնված է Ռուսաստանին, իսկ ժողովուվուրդը համառորեն լռում է և սա կարող է պատճառ հանդիսանալ մեր պետականության կորստյան:

Եթե Հայաստանում այդպես էլ չի ստեղծվում անկախականների ճամբար, չկա գողացված անկախության հստակ պայքար, ապա անհանգստանալս ո՞րն է: Այդ դեպքում մնում է հույսը դնել, որ Ռուսատանն իր դրածոների միջոցով ավելի շատ կբացի ժողովրդի ճպռակալած աչքերը, քան չեղած պայքարողները: Չմոռանաք, որ Հայաստանը՝ դե յուրե անկախ պետություն է և ՄԱԿ-ի շենքի վրա ծածանվում է մեր պետական դրոշը:

Ուրեմն ռսի ու իր սոված շների թալանը վերջանալուց հետո, անտերության մատնված տարածքին տիրություն անողներ վստահ կճարվեն: Ժողովուրդն էլ լա՜վ հասկացած կլինի, թե ինչ էր իրենից ներկայացնում ռսի զոնը ու ամեն բան իր տեղը կընկնի: Մի խոսքով, եթե մարդը չի կարողանում կարգավորել խախտվածը, բնությունն իր օրենքներով լուծում է հարցը:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ՉԷ՛, մենք էլ խելոք-խելոք ընկնելու ենք բնության հայտնի օրենքի տակ, Հայաստանը չի՛ կործանվի, հանգիստ եղեք…

Հ.Գ. Հայ ժողովուրդը մի անգամ «շշկռվել» ու կողմ է քվերակել՝ այն էլ միջազգային բարձրագույն նորմի՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով անցկացրած անկախությանը: Այնպես, որ երկիրը հոշոտելուց, «աբռվելու» բոլոր միջոցներից զրկվելուց հետո, երբ բոլորը հոգնած մի կողմ կքաշվեն, աշխարհի 15 մլն. հայության մեջ կգտնվեն մի քանի խենթեր, որոնք թշվառ-անտեր-անկախ տարածքի վրա, կստեղծեն Անկախ Հայաստանի կառավարություն և նորովի կկառուցեն անկախ պետականություն…

Աղբյուր` Արմեն Զատիկյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ