Կիրա Նայթլին արդեն 5 տարի է՝ կեղծամ է կրում

551

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին հոգնել է պայքարել ճաղատացման դեմ և սկսել է կեղծամ կրել: Պարզվում է՝ Նայթլին կեղծամ է կրում արդեն 5 տարի: Մազաթափության պատճառը Կիրան համարում է իր բազմամյա վարսավիրական փորձարկումները՝ հայտնում է բրիտանական InStyle պարբերականը:

«Կինոյում իմ բազմամյա կարիերայի ընթացքում ես մազերս ներկել եմ ամենաաներևակայելի գույներով և ծաղրում էի դրանց՝ ինչպես կարողանում էի: Մազերս այնպես էին հյուծվել, որ ես սկսեցի արագորեն կորցնել դրանք: Ուստի վերջին 5 տարին ես կեղծամ եմ կրում: Ես դրանք փրկություն եմ համարում իմ իրական մազերին: Երեխա ժամանակ ես հաստ ու գանգուր մազեր ունեի: Հիմա մնացել է դրանց մեկ տասներորդ մասը»,- ասել է Նայթլին պարբերականին:

Աղբյուր՝ Shabat.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ