Մալաթիա-Սեբաստիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանը կներկայացնի դպրոցականների աշխարհի առաջնությունում

408

 Ավարտվել է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 25-րդ մարզական խաղերի բասկետբոլ մարզաձևի եզրափակիչ՝ հանրապետական փուլը: Թե՛ տղաների և թե՛ աղջիկների մրցապայքարում մայրաքաղաքը ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հավաքական թիմերը:

Մալաթիա-Սեբաստիայի բասկետբոլիստները նախնական հանդիպումներում հաղթել են Շիրակի, Լոռու մարզերի և ԼՂՀ հավաքական թիմերին, իսկ եզրափակչում 71:43 հաշվով պարտության մատնելով պոլիտեխնիկի քոլեջի թիմին՝ նվաճել են հաղթողի կոչումը: Աղջիկների թիմը ևս նախնական մրցապայքարում հաղթելով Արտաշատ քաղաքի, Լոռու, Շիրակի մարզերի հավաքական թիմերին՝ դուրս է եկել եզրափակիչ, որտեղ խոշոր՝ 61:15 հաշվով հաղթել է ԼՂՀ հավաքականին և գրավել առաջին տեղը: Այսպիսով՝ Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող երկու թիմերն իրավունք են ստացել հերթական անգամ ներկայացնելու Հայաստանը դպրոցականների աշխարհի առաջնությունում, որը կայանալու է գարնանը`Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Ի դեպ, մեր թիմերը հաջող են հանդես եկել աշխարհի նախորդ առաջնությունում, որը տեղի է ունեցել 2015թ. Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում: Երևանյան թիմերի մարզիչը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Ներսես Մանուչարյանն է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ