Քիչ են քրիստոնեական արժեքներին հետևողները, այդ արժեքները կրողները

732

Մենք թմբկահարում ենք աջուձախ, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, որ մեր երկիրը բիբլիական է: Հպարտանում ենք Հռոմի Պապի ուխտագնացությամբ մեր երկիր, երբ մի պահ կարծես իրոք բարիացել էինք, փորձում էինք հիշել որ կան քրիստոնեական արժեքներ, պատվիրաններ, պատգամներ…
Սակայն այս վերջին հուլիսյան դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում կան միայն մատաղ անող, պասի փոխարեն դիետա պահող և ուղղակի խաչ կրող քրիստոնյաներ…Ձևական, ցուցադրական ինպես ամեն ինչում, անբովանդակ ու անգաղափար…Քիչ, շատ քիչ են քրիստոնեական արժեքներին հետևողները, այդ արժեքները կրողները, օրինակ ծառայողները, իրական հավատացյալները…
Ցավոք…
Ցավոք ատելությունն ու անհանդուրժողականությունն է շատ, թշնամանքն ու երկու բանակի բաժանումը և անհաշտությունը…Սևը և սպիտակը՝ ով ինձ հետ չէ, ինձ նման չի մտածում, նա վատն է, նա թշնամի է…
Մինչդեռ իրականում կյանքը շատ գեղեցիկ է, երբ այն աստվածահաճո է, այն գունագեղ է, բազմերանգ, գեղեցիկ՝ ծիածանի գույներով, կամարով…Հույսի ու հավատի կամարով…
Մտածեք, խորհեք…Աստված պահապան բոլորիդ և ողջախոհություն ու հանդուրժողականություն…Եվ հավատք՝ իրական ու աստվածահաճո…Բոլորիդ՝ անխտիր…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ