«ՉԻ». Ոստիկանները պատնեշ ստեղծելու համար խլել են պատահական մի քաղաքացու բեռնատարը

484

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ նախօրեին Խորենացու փողոցում ոստիկանները քաղաքացիների եւ իրենց միջեւ պատնեշ ստեղծելու համար օգտագործել են նաեւ պատահական մի քաղաքացու բեռնատարը։ Վարորդի պատմելով՝ պարզապես Փողոցում կանգնեցրել են, մեքենան «քշել տվել» այդտեղ, ու վերջ։

«ՉԻ» – Սա նույնպես շատ բնորոշ է Հայաստանի համար։ Սովորաբար հակառակն է լինում ահաբեկիչներն են պատահական քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրում, առգրավում ինչ իրենց պետք է եւ օգտագործում սեփական կարիքների համար, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է Այնպիսի տպավորության է, թե ահաբեկիչները գրավել են ամբողջ քաղաքը, ու միայն մի խումբ իրավապահների է հաջողվել ամրանալ ինչ-որ շենքում ու շարունակել դիմադրել։

Ճիշտ կլինի, որ ոստիկանության ավտոպարկը համալրվի Արագած բեռնատարներով՝ հատուկ այսպիսի դեպքերի համար։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ դեռ շատ է պետք գալու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ