Ներկայիս Թուրքիայում հեղաշրջումն անիրականանալի է

751

Հաջողված հեղաշրջման համար անհրաժեշտ 3 կարևոր նախապայմանները:

1, Երկրում տնտեսական հետընթաց, տնտեսական աճի բացակայություն: Աղքատ երկրներում հեղաշրջումներն ավելի հաճախակի են լինում, քան հարուստ:

2. Քաղաքական կախվածություն: Հնարավոր չէ հեղաշրջում իրականացնել մի երկրում, որտեղ իշխանության «սկզբնաղբյուրը» երկրի տարածքից դուրս է:

3. Կենտրոնացված վերահսկողություն: Իշխանությունը պետք է կենտրոնացված լինի ինստիտուտներում, որոնք ղեկավարվում են մեկ կենտրոնից: Շրջանների անկախությունը օրինակ շատ է դժվարացնում հեղաշրջման գործընթացը:

Թուրքիայի պարագայում վերոնշյալ կետերից ոչ ոք լիարժեք չի գործում, ինչը առիթ է տալիս եզրահանգելու մտքի, որը ենթադրում է հեղաշրջման ձախողում: Երկրում կա տնտեսական պրոգրես, առավելևս, երբ կարգավորվեցին փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: Երկրորդ, լինելով հզոր, ազդեցիկ և կայացած պետություն Թուրքիայի իշխանությունը չնչին չափով միայն կարող է քաղաքական կախվածության մեջ լինել, ինչը հենց Թուրքիայի պարագայում օգտակար է` ՆԱՏՕ-ի անդամ պետություն լինելու փաստը, որին Թուրքիան անդամակցել է դեռևս 1952 թվականից: Երրորդ, Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը առիթ է տալիս մտածելու, որ Թուրքիայում չկա կենտրոնացված ինստիտուցիոնալ վերհսկողություն, այսինքն կան ոլորտներ, որոնք լիարժեք չէին վերահսկվում իշխանության կողմից, ինչն էլ ընդվզման համար նախապայման հանդիսացավ:
Ներկայիս Թուրքիայում հեղաշրջումն անիրականանալի է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ