Կանաչ ըմպելիք բժիշկ Օզի կողմից, որը համարվում է օրգանիզմի վերածնման էլիքսիր

665

Life.panorama.am-ը գրում է.

Այս ըմպելիքը հարուստ է վիտամիներով և առողջ մանրաթելերով, պարունակում է քիչ կալորիաներ, սակայն կարևոր միացություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր օրգանի համար։

Ըստ հայտնի բժիշկ Օզի, անհրաժեշտ է սկսել այս ըմպելիքից խմել շաբաթը 1 անգամ, այնուհետ կարելի է անգամ խմել օրական 1 անգամ։

Հյութի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• Մոտ 2 բուռ սպանախ, որն օգտակար է ուղեղին

• 1 վարունգ, որը հիդրատացնում է ու մաքրում օրգանիզմը

• ¼ նեխուր, որն օգտակար է ոսկորներին

• Մի քանի ճյուղ մաղադանոս, ինչն օգտակար է արյան շրջանառության և սրտի ընդհանուր առողջության համար

• Անանուխի 4 տերև՝ համի և հանգստացնող ազդեցության համար

• 3 գազար՝ մաշկի և աչքերի առողջության համար

• 2 կանաչ խնձոր, որն օգտակար է ամեն ինչին

• Կես նարինջ, որն օգտակար է նյութափոխանակությանը

• Կես կիտրոն,  որը ևս շատ օգտակար է, քանի որ մաքրում է, թարմացնում ու պաշտպանում օրգանիզմը վիրուսներից

• 1 մատնաչափ կոճապղպեղի արմատ։

Հյութի պատրաստման համար անհրաժեշտ է այս բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, ավելացնել մի փոքր ջուր ու լավ հարել։

Ամբողջ հյութը պետք է լինի մոտ 1 լիտր։ Բաղադրիչների չափաբաժինները կարելի է փոփոխել, արդյունքում հյութի օգտակարությունը չի փոխվի։ Հյութը խմել պատրաստելուց անմիջապես հետո։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ