Ընտրություններից առաջ քաղաքական գործիչները փորձում են ձայներ հավաքել աղանդավորական կառույցների հետ համագործակցելով. Ալեքսանդր Ամարյան

629

Ընտրություններից առաջ  քաղաքական դաշտի թեժանալու հետ միասին տարբեր աղանդավորական կառույցներ ակտիվանում են: Քաղաքական գործիչները համագործակցում են աղանդավորական կառույցների հետ ձայներ հավաքելու համար: Այսպիսի կարծիք հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի ղեկավար՝ Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով՝ ամռանը որոշ աղանդավորական կառույցների ակտիվացման  պատճառների մասին:

«Հայաստանում մոտ 280.000 հոգի քայքայիչ աղանդների ներկայացուցիչներ են: Այսինքն՝ ընտրողների ավելի քան 15 տոկոսը աղանդավորական տարբեր կառույցների ներկայացուցիչներ են և ընտրություններից առաջ քաղաքական գործիչները նրանց հետ համագործակցելով փորձում են ձայներ հավաքել»,-ասաց Ամարյանը:

Ըստ Ամարյանի՝ այն կրոնական կառույցները, որոնք այլասերում են քարոզում պետք է փակվեն: Այդպիսի կրոնական կառույցները ֆինանսավորումը դրսից են ստանում, դա հակաօրինական է, և պետությունը ցանկության դեպքում կարող է փակել այդպիսի կառույցները: «Այս ոլորտում մենք ունենք օրենքի, մասնագետների պակաս: Կան միջինասիական մի շարք պետություններ, որոնք ավելի վստահ են իրենց դրսևորում այդպիսի կրոնական կառույցների դեմ պայքարում»:

«Բանախոսը խոսելով՝ աղանդավորական ամառային ճամբարների և դրանցում առկա  վտանգների մասին նշեց. «Աղանադավորական կառույցների նպատակը երիտասարդներին ներգրավվելն է: Դրա համար շատ լավ նախապայմաններ են ստեղծվում տարբեր ամառային ճամբարներում: Ծնողները նախքան երեխային ինչ-որ ճամբար ուղղարկելը պետք է ստուգեն արդյոք ճամբարը կազմակերպված է, որևէ կրոնական կառույցի կողմից: Այդպիսի ճամբարները երեխաների համար, իսկապես շատ վտանգավոր են և եթե նրանք կարողանում են ներգործել երեխայի վրա հետո շատ դժվար է լինում երեխային հետ բերել»:

                                                                                               Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ