Ֆրանսիայում թուրքական ընտանիքի բոլոր անդամները հայտնաբերվել են մահացած

641

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆոլսշվիլեր քաղաքում թուրքական Դաշդեմիր ընտանիքի բոլոր չորս անդամները մահացած են հայտնաբերվել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ»  պարբերականը: Հայտնի է դարձել, որ Դաշդեմիր ընտանիքի մայրը 3 և 7 տարեկան երեխաների հետ խեղդամահ է արվել, իսկ ընտանիքի հայրը` Գյոքհան Դաշդեմիրը, հայտնաբերվել է դաստակների վրակտրվածքներով:

Կատարված ողբերգությունը մեծապես ցնցել է ողջ քաղաքը: Ֆոլսշվիլերի քաղաքապետը հայտնել է, որ դեպքի վայրում կատարած ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ ընտանիքի հայրը նախ սպանել է կնոջն ու երեխաներին, ապա ինքնասպան է եղել:

Ընտանիքի մերձավորները հայտնել են, որ Դաշդեմիրները տևական ժամանակ տարաձայնություններ են ունեցել: Հաշվի է առնվում նաև հանցագործության տարբերակը, քանի որ տան ավտոտնակի դուռը բաց, իսկ մեքենան 200 մետր տանից հեռու կանգնեցված է հայտնաբերվել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ