«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո

534

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո` մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը:

Ի տարբերություն նախորդ անգամվա` այս անգամ կմեկնեն ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ Ծառուկյանի վարձած, որպեսզի պետական միջոցներից լումա չծախսվի, նույն ինքնաթիռով էլ կվերադառնան, ըստ մեր աղբյուրի, «եթե ոչ ոսկով, ապա հաստատ արծաթե մեդալներով»:

Ի դեպ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները շատ ջերմ են: Իսկ հայտնի դեպքերի ժամանակ, ասում են, Սերժ Սարգսյանն այնքան զայրացած է եղել, որ քչերն են պատկերացրել մեկ տարի անց նման ջերմացում:

Հիշեցնենք` հաշտեցման գործում մեծ ավանդ են ունեցել Կարապետյան եղբայրները, որոնց Սերժ Սարգսյանը հիմա ժպիտով ասում է. «Լավ արիք հանգցրիք էդ հրդեհը, թե չէ զայրույթի, էմոցիաների պահին կարող է ինչ-որ բաներ իսկապես անես»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ