Ավելորդ ճարպերն այրող, նյութափոխանակությունը լավացնող սմուզի

662

168.am-ը գրում է.

Ամռան սկզբին բոլոր կանայք ցանկանում են շտկել իրենց կազմվածքն ու ամբողջովին պատրաստ լինել ծովափնյա սեզոնին: Եթե մարզասրահներ գնալու ժամանակ չունեք, ապա փորձեք այս պարզ և մատչելի ըմպելիքը:

Այս սմուզին ոչ միայն համեղ է, այլև՝ այրում է ավելորդ ճարպերը, լավացնում է նյութափոխանակությունն ու պատրաստում է մարմինը ծովափնյա սեզոնին:

Հյութը սննդարար տարրերի աղբյուր է, որի հաշվին էլ այն իրական հրաշք է համարվում: Այն մեծ քանակությամբ էնզիմներ, մանրաթելեր և հանքանյութեր է պարունակում: Էնզիմները խթանում են նյութափոխանակությունը, մինչդեռ մանրաթելերը հագեցնում են քաղցը մի քանի ժամով: Հանքանյութերը, իրենց հերթին, կարգավորում են օրգանիզմի նորմալ ֆունկցիան:

Միակ պայմանն այն է, որ սմուզին պետք է ներառել կանոնավոր սննդակարգ: Սմուզին կարող եք ընդունել նաև՝ որպես նախաճաշ կամ լանչ:

Բաղադրություն

  • 1 բանան
  • 1 թ/ գ կտավատի աղացած սերմեր
  • 1 թ/գ աղացած կոճապղպեղ
  • Կես բաժակ արքայախնձորի կտորներ
  • 1/3 բաժակ նշի կաթ

Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ