Նավթի համաշխարհային շուկան մոտենում է հավասարակշռության. ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար

523

Նավթի համաշխարհային շուկան մոտենում է հավասարակշռության, իսկ գները սկսում են կարգավորվել՝ կարծում են Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային ռեսուրսների հարցերով նախարար Խալիդ ալ-Ֆալիհը և ՕՊԵԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Մուհամմադ Բարկինդոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նրանք նման եզրակացության են հանգել սաուդյան Դահրան քաղաքում կիրակի ունեցած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը նրանք քննարկել են նաև ՕՊԵԿ-ի դերը նավթային շուկաներում կայունության աջակցման հարցում և կարծիքներ փոխանակել նավթի պահանջարկի ու առաջարկի մասին։

Նիգերիայի պետական նավթային ընկերության նախկին ղեկավար Մուհամմադ Բարկինդոն կդառնա ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար օգոստոսի 1-ից։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ