Պուտին – Օլլանդ – մի քիչ էլ Արցախ

816

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը իր պարտքն է համարել Ֆրասնիայի նախագահ Ֆ. Օլլանդի հետ քննարկել հունիսի 20-ին Պետերբուրգում կայացած եռակողմ Սարգսյան – Պուտին – Ալիև հանդիպման մանրամասները:

Դե մանրամասներ ու քննարկել մի քիչ ճոխ է հնչում: Կողմերը , ինչպես միշտ , որոշել են լուրջ զբաղվել Արցախում տիրող իրավիճակով: Հեռախոսազրույցի վերջում երկուսն էլ հույս են հայտնել , որ այդ հարցը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով: Կարճ ասած ՝ նույն երգն են երգել , ինչ երգում են այսքան տարի:

Այս խոսակցությունից հետո պարզ է դառնում , որ ոչ ԵԱՀԿ-ն , ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան , ոչ ուրիշ այլ երկիր չի պատարսատվում մատը մատին տա ու կարգի հրավիրի Ադրբեջանի նախագահ Ալիևին: Պուտինը կշարունակի զենքի վաճառքը, անունը դնելով՝ բիզնես, մյուս մանր-մունր երկրներն էլ կշարունակեն ամեն կրակոցից հետո ցավակցել:

Մենք պետք է վերջապես հասկանանք, որ ոչ մի երկրի սիրտ մեր համար ավելի շատ չի ցավում , քան մերը: Մենք պետք է զինենք մեր բանակը, մենք պետք է կտրենք մնացած պետական կառույցների բերաններից ու ամեն ինչ ուղղենք դեպի բանակ: Բանակը պետք է լինի ամենահարուստ ու ամենաուժեղ կառույցը Հայաստանում /Արցախում/: Մեր հարևանը Ադրբեջանն է, ոչ մի ռուս կամ ֆրանսիացի չի գալու ու մեր համար դոշ տա, դա վաղուց ապացուցված և ամեն տարի հաստատվող իրականություն է:

Պետք է զինել բանակը, պետք է պատրաստ լինել պատերազմին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ