Միայն տկարամիտ լրագրողը կարող է կառչել տարեց կնոջ խոսքից

890

Արդեն մի քանի օր է, ինչ հայկական և արտասահմանյան լրատվականների թոփ նյութը Հռոմի Պապի այցն է Առաջին Քրիստոնյա երկիր՝ Հայաստան:
Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան էին եկել տասնյակ հազարավոր հավատացյալներ՝ Հռոմի Պապին տեսնելու, հաջողության դեպքում՝ նրա աջը համբուրելու:
Ինչպես և սպասվում էր, այնտեղ էին նաև հայրենական լրատվականների ներկայացուցիչները, սակայն կար մի մեծ տարբերություն արտերկրի լրագրողների և տեղի մի քանի ոչ պրոֆեսիոնալ լրագրողների միջև: Ի տարբերություն արտասահմանից ժամանած լրագրողների, որոնց բուն նպատակը Պապի այցին հետևելն ու լուսաբանելն էր՝ այս «շուստռիները» այնտեղ այլ նպատակով էին հայտնվել, նրանք դարակազմիկ այցը լուսաբանելու փոխարեն զբաղված էին տարատեսակ հարցազրույցների կորզմամբ, քանզի մեծ էր հավանականությունը, որ գուցե մի քանիսը՝ հնարավոր է, վրիպումներ թույլ տային, ինչն էլ թույլ կտար «բաշիբոզուկներին» Հռոմի Պապի այցից իրենց «քյարը ունենալ»՝ խմբագրապետերից լավ դիտում ունեցող նյութերի համար պրեմիաներ պահանջելով:
Ցավալի է, բայց միևնույն ժամանակ սա է փաստը, հակառակ դեպքում, նմանօրինակ լրագրողների վարքագիծը պետք է դատապարտվեր թե հասարակության կողմից, թե լրագրողների, սակայն հրապուրվելով «կոնկուրենտ» կայքի դիտումներով՝ մեկը մյուսին հերթ չտալով՝ լրատվականները շարունակում են իրենց «գործը»:
Հ.Գ. Մարդը և՝ մասնավորապես, լրագրողը, պարզապես մասնագիտական տկարամիտ պետք է լինի, որ կառչի 80-ամյա կնոջ վրիպակից, նրանից մեծ պատմություն հորինի և դրա հաշվին իր համար ինչ-որ՝ կապ չունի ինչ, դիվիդենտներ շահի: Կրկնակի ցավալի է, երբ այդ նույն լրագրողը ընդամենը մի քանի կոպեկ փախցնելու համար, մոռացել է թե ինչ գործեր է արվել այն մարդու կողմից, ում անվան հետ նա փորձում է խաղալ ընդամենը օրվա հացի համար: Նմանօրինակ երախտամոռները, վաղը օրվա հացի համար դավաճանության էլ կգնան: Ամոթ է սթափվեք:

Վազգեն Պետրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ