Կաթն ու սոդան՝ կրունկների խնամքի միջոց

1110

168.am–ը գրում է.

Կոշտացած կրունկները ոչ միայն՝ տհաճ են, այլև՝ ցավոտ: just-lady կայքն առաջարկում է հրաշալի միջոց, որը կբուժի կրունկներն ու դրանք կպատրաստի բաց կոշիկի սեզոնին:

Կատարյալ և փափուկ կրունկներ ունենալու համար այլևս կարիք չի լինի հսկայական միջոցներ ծախսել գեղեցկության սրահներում: Այդ ամենին կարող եք հասնել նույնիսկ տան պայմաններում:

Յուրաքանչյուրիս տանն էլ կաթ և սոդա կա: Մեզ մնում է միայն դրանք խառնել:

4 բաժակ կաթը եռացրեք: Լցրեք հատուկ տարայի մեջ և ոտքերն իջեցրեք մեջը: Կաթին ավելացրեք 2 ճ/գ սոդա:

Այս վաննայի մեջ ոտքերը պահեք 10-15 րոպե, որից հետո ոտքերի քերիչի միջոցով տրորեք կրունկները: Վերջում ոտքերը լվացեք գոլ ջրով, սնուցող քսուք քսեք և բամբակե գուլպաներ հագեք:

Հիշեք, որ ոտքերի կանոնավոր խնամքն օգնում է խուսափել ճաքերից և կոշտուկներից:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ