500 դոլար «շահելու» հնարավորություն. խոստացվում է այն մարդուն ով «X-Tech» ընկերությանը կօգնի գտնել որակյալ iOS developer

760

ՏՏ ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկը՝ «X-Tech Creative Studios»-ը, 500 դոլար պարգևավճար է խոստանում այն մարդուն, ով կօգնի իրենց գտնել, իրենց իսկ խոսքերով, կարգին iOS developer (ծրագրավորող)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության տնօրեն Արման Աթոյանը։

Դրա համար հարկավոր է ընկերության էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկել ձեր ծանոթի ռեզյումեն՝ subject դաշտում գրելով` «referred by» և ձեր անունը։

«Հենց ընդունեցինք, $500 ունեք»,- գրել է Արման Աթոյանը:

Առաջարկն ուժի մեջ է 5 օր։ Այնպես որ, շտապեք, մանավանդ, որ հայտարարությունը արվել է  շաբաթ օրը։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ