Թուրքիան կոչնչացվի, եթե Էրդողանը չդադարի իր նենգ քաղաքականությունը. Աբդուլա Գյուլ

890

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, ով այսօր ձգտում է որքան հնարավոր է հեռու մնալ ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, խիստ քննադատել էր Թուրքիայի կառավարության կողմից վարած քաղաքականությունը սիրիական հարցում,գրում է realnienovosti.com-ը: «Ես վստահ եմ, որ մի գեղեցիկ օր Էրդողանի անմիտ արարքները Սիրիայի վերաբերյալ կանդրադառնան նրա դեմ»,- Գյուլի խոսքերը մեջբերում է KUNA քուվեյթական տեղեկատվական գործակալությունը: Գյուլը, որն Էրդողանի հետ միասին մեղադրվում է Մերձավոր Արևելքում չարական գործողություններում, մասնավորապես Օսմանյան կայսրությունը վերականգնելու մեջ, տեղեկացրել է, որ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին օրվանից , թուրքական հետախուզությունը (MIT) գլխավոր դերակատարում ունեցավ ջիհադիստներին Թուրքիայից Սիրիա և Իրաք տեղափոխելու համար տրանսպորտ տրամադրելու գործում: Աբդուլա Գյուլը հավելել է, որ Էրդողանի ռազմավարական սխալները հարևան Սիրիայում և Իրաքում ծնեցին ԻՊ բազմաթիվ զինյալներ և մասնատեցին Իրաքը: Նրա խոսքով, հետախույզների բազմաթիվ զեկույցները նշում են, որ ջիհադիստներից շատերը, որոնք պատերազմել են Իրաքում ահաբեկիչների կողքին, այսօր վերադառնում են Եվրոպա և այնտեղ զանգվածային ահաբեկչական հարձակումներ իրականացնում, ինչպիսին էր Փարիզի ահաբեկչությունը: Այս ամենն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների լուռ համաձայնությամբ: Զրույցի ժամանակ Գյուլը խիստ քննադատել է Իրաքում և Սիրայում իրականցվող ամերիկյան գործողություններն ԻՊ-ի դեմ, անվանելով նրանց «հիմարների ակումբ»: Նա հավելել է, որ ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումները, ինչպիսինն է Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող «Ֆրոնտ Ան-Նուսրա»-ն վաղուց համագործակցում է արևելյան հետախուզական կազմակերպությունների հետ:

slaq.am

 

Загрузка...