Ահա թե ինչպիսի տղամարդկանց են կանայք համարում սեքսուալ

    2184

    Բավարար չէ լինել համակրելի, ուժեղ կամ գրավիչ: Կանանց գրավում են բոլորովին այլ հատկանիշներով տղամարդիկ: Հոգեթերապևտ Կլաուդի Տոլեդոյի խոսքերով, ով հիմնադրել է ծանոթությունների ամենամեծ բրազիլական A2 Encontros կայքը, յուրաքանչյուր կին ունի իր առաջնայնությունները տղամարդու սեքսուալությունը գնահատելիս, որոնք ունեն որոշակի հաջորդականություն:

    Կլաուդիան նշում է, որ հսկա նշանակություն ունի առաջին տպավորությունը. «Կինն առաջինը նայում է կոշիկներին, այնուհետև մազերին, եղունգներին և փորին»: Բացի դա, եթե բախտ վիճակվի միասին մի տեղ գնալու, ապա նա գնահատում է տաղամարդու հագուստի համապատասխանությունը իրավիճակին և ավտոմեքենայի վիճակը (ոչ թե մաքրությունը, այլ վիճակը):

    Այսպիսով ի՞նչն է դարձնում տղամարդուն սեքսուալ ըստ Կլաուդի Տոլեդոյի:

    1. Ոճ

    Ընդ որում պարտադիր չէ հետևել նորաձևությանը. տղամարդը պետք է կարողանա մատուցել իրեն հագուստի յուրաքանչյուր տեսակի մեջ, կլինի դա սպորտային, դասական կամ որևէ նոր տրենդային ուղղություն: Ընդ որում կնոջ համար կարևոր չէ, թե որքան արժե կոշիկը կամ շապիկը, կարևորն այն է, որ լինի մաքուր և խնամված:

    2. Հայտնիություն

    Շատ կանանց համար սեքսուալ է այն տղամարդը, ում ճանաչում են, և ով աչքի է ընկնում խմբում: Նման տղամարդն ունի խարիզմա, ինքնավստահություն, գայթակղելու ու գրավելու կարողություն: Նա պատվիրում է իր սիրելի կերակուրը կնոջ համար և չի կասկածում, որ այն կնոջը դուր կգա:

    3. Վճռականություն

    Կնոջը գրավում է տղամարդու ակտիվ դիրքորոշումը, երբ նա ակնթարթաբար որոշում է կայացնում, նույնիսկ առանց իր համաձայնության: Նման տղամարդը վստահորեն գրավում է և նույնքան վստահորեն պահում է: Նա մեծահոգի է և սիրում է խոսել՝ կնոջը հաճոյախոսություն անելու առիթը ձեռքից բաց չթողելով: Կինը զգում է նրա հուսալիությունը ու սկսում է պլաններ կազմել: «Չկա ավելի սեքսուալ բան, քան վճռականությունը»,- գտնում է Կլաուդիան:

    4. Ինտելեկտը

    Շատ կանայք գնահատում են կրթված և խելացի տղամարդուն ու համարում են նրան շատ սեքսուալ: Դա կարևոր հատկանիշ է, սակայն, ցավոք սրտի, նման տղամարդիկ ոչ միշտ են շփվող և չեն կարողանում ամբողջությամբ ցույց տալ իրենց պոտենցիալը:

    5. Հումորի զգացում

    Լավ հումորի զգացում ունեցող տղամարդը շատ սեքսուալ է: Ծիծաղը հանդիսանում է անդիմադրելի հաղորդակցության միջոց: Միայն այն փաստը, որ կինը ծիծաղում է, նշանակում է, որ տղամարդը նրան դուր է գալիս:

    6. Ֆինանսական վիճակ

    Եթե կինը զգում է տղամարդու ֆինանսական անկախությունը, ապա դա շատ սեքսուալ է, սակայն չի հանդիսանում որոշիչ գործոն: Կանայք լիովին զգում են ապագայում ստաբիլության հասնելու տղամարդու կարողությունը, սակայն եթե 30 տարեկանում տղամարդն արդեն ֆինանսապես կայուն է, ապա դա շատ է գրգռում կնոջը:

    7. Առատաձեռնություն

    Կանայք սեքսուալ են համարում այն տղամարդուն, ով զարմացնում է իրենց թանկարժեք նվերով կամ ռեստորանում երեկոյան մեծ հաշիվ փակելով: Սա չի խոսում այն մասին, որ կինը գումար է սիրում, այլ նշանակում է, որ ձեր վրա կարելի է հույս դնել անհրաժեշտության դեպքում: Շատ հայտնի և մեծահարուստ տղամարդիկ կատարում են առատաձեռն բարեգործություններ, դոտացիաներ և այս ամենը ոչ միայն կանանց գրավելու համար:

    8. Լավ ընտանիքից

    Տղամարդիկ չեն կասկածում, սակայն յուրաքանչյուր կին ցանկանում է, որ իր ընտրյալը լինի լավ ընտանիքից, հարգի ընտանեկան արժեքները և փնտրի կանոնավոր հարաբերություններ: Նման տղամարդիկ միշտ ունեցել են և կունենան մեծ պահանջարկ:

    Այս առումով հետաքրքիր է արևմտյան դասակարգումը. «տղամարդ-շունը» (ամեն ինչ դեպի տուն) միշտ էլ ավելի նախընտրելի է «տղամարդ-կատվից», ով սպասում է, որ կինը քնի և փախչում է տնից: Այդուհանդերձ կան կանայք, ովքեր երկրորդներին համարում են ավելի սեքսուալ: Հիշեք միայն մեկ փաստ. երբեք մի փորձեք վերափոխել տղամարդուն՝ կատվից նրան շուն դարձնելով. դա անհնար է անել:

    9. Պարելու կարողություն

    Այո՛, նման տղամարդը կնոջ համար նվեր է: Իսկ եթե պարել երկուսն էլ սիրում են, ապա պարը թռիչքուղի է այն հարաբերությունների համար, որոնք վերջանում են անկողնում: Այս մեթոդը հաճախ օգտագործվում է հոգեթերապևտների կողմից զույգի մոտ հարաբերությունները կարգավորելու համար: Երբ տղամարդը առաջնորդում է, իսկ կինը հպատակվում, ապա կինը դրանից ստանում է մեծագույն բավարարվածություն:

    10. Ամոթխածություն

    Եթե տղամարդը ամաչկոտ է և հավասարակշռված, ապա կանայք նրան համարում են սեքսուալ, քանի որ խառնում են այդ հատկանիշները առեղծվածային լինելու հետ: Այնուամենայնիվ, կանայք փորձում են պարզել, թե ինչ են թաքցնում նման տղամարդիկ: Այս ամենը պահանջում է հարցաքննություն, ուժ և լարված աշխատանք. արդյունքում կինը ներքաշվում է և չի դադարում մտածել իր զուգընկերոջ մասին՝ ընկնելով նրա ցանցը:

    11. Անամոթություն

    Կանանց գրավում են համառ և անամոթ տղամարդիկ, սակայն տեղին և չափի մեջ: Վտանգը ստիպում է նրանց սիրտը արագ փբել: Կանանց գրավում է տղամարդու կողմից անսպասելի արարքներ անելու հատկանիշը. օրինակ, ստիպողական համբույրը, գրկախառնությունը, որոնք ուժեղ էմոցիաներ են առաջացնում:

    Աղբյուր՝ Replik.am

    Загрузка...