Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    428

    Հանրապետության տարածքում`

    Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

    Օդի ջերմաստիճանը 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

    Երևանում`

    Մայիսի 12-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-14-ը, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

    15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

     

    Երևանի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
    • Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1974թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1991թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C

    Загрузка...