Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից և ուղարկում է պատերազմ. ռուս փորձագետ

    575

    Ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է ղարաբաղա­ ադրբեջանական շփման գծում ծավալած ռազամական գործողություններին հետևած շարժմանը:

    «Հայ զինվոր» պարբերականի փոխանցմամբ, Դվորնիկովն ասել է. «Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաև աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է Մարդ Սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ Մարդ Փախչողը ­փախստականը: Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ­որ հիմար հրետանավոր:

    Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երևի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN­ից BBC:

    Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից և ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ­որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարևորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ: Ես շատ եմ մտահոգ Արցախի համար: Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը, և այն սպասի նման կարելի է գդալով ուտել»:

    Աղբյուր՝ Hayeli.am

    Загрузка...