Մարտական ոգու հետ միաժամանակ «արթնացավ» նաև նկարվելու ոգին (լուսանկարներ)

    609

    hraparak.am-ը գրում է.

    Զինվորական կոմուֆլյաժներով նկարները ողողել են ողջ համացանցը, Արցախի սահմաններում տեղի ունեցող ռազմական գործողություններն այս օրերին արթնացրին հայ ժողովրդի մարտական հոգին, միաժամանակ «արթնացավ» նկարվելու և «շեյրվելու» (կիսվել) անզուսպ ցանկությունը ոմանց մոտ: Գնալ Արցախ, զինվորական համազգեստ հագնել և նկարվել, վերջ դուք աստղ եք, համացանցի հերոս:

    Ի դեպ, շատերի այս «անհամեստ» պահվածքն այս օրերին քննադատության արժանացավ, բայց ինչպես միշտ «երեկոյի աստղը» գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր, ով ոչ միայն գնացել էր Արցախ «սելֆի» անելու, այլև օգնություն տանելու առաջմագիծ: Թեպետ, շատերը հետո քննադատեցին Սամվել Ալեքսանյանին նաև նրանում, որ օգնությունն երեսով չեն տալիս: 

     v

    Մարտական գործողությունների ժամանակ լավ լույսի ներքո «ցուցադրվելու» երկրորդ հորիզոնականում զբաղեցրեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու վերջինիս օգնական Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց լուսանկարների տակ ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը՝ իսկ Սուրիկ Խաչատրյանի տղա՞ն ուր է: 

    Եվ իհարկե անմասն չէին կարող մնալ ԱԺ «ամենաազատամարտիկ» պատգամավորներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Մանվել Գրիգորյանն, ի դեպ, առաջիններից մեկն էր, ով իր Երկրապահ կամավորների հետ մեկնեց Արցախ: Մեզ պատմել էին, որ լրագրողների աշխատանքները կոորդինացնող անձինք արգելում են այլ ազատամարտիկների մոտենալ, հարցազրույց վերցնել, բոլորին ասված էր, որ հարցազրույց կարող են վերցնել միայն գեներալ Մանվելից: Իսկ ահա Սեյրան Սարոյանը մեկնել էր Քարվաճառ, առաջնագծում թեպետ լուսանկարներ այդպես էլ «չուրախացրեցին» մեզ, բայց մեկնելու պահն անմահացրել էին: 

    Միակ և անկրկնելի Նազենի Հովհաննիսյանը սահմանում: Սիրված հաղորդավարուհին այս օրերին ևս գտնվում էր Արցախում, նրա ֆեյսբուքյան էջն այսօր օրերին ռազմահայրենասիրական լրահոս էր ապահովում բոլորիս, և իհարկե այդ մասին «չբարձրաձայնել» չէր կարելի: 

    Թեպետ նշենք, որ շատերը հայտնվել են ֆեյսբուքյան «ռասկռուտկայի» մեջ առանց ետին մտքի: Շատերին միգուցե նկարել են այլոք և լուսանկարները ներբեռնել համացանց, բայց խոսքը հաստատ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների մասին չէ, որոնք իհարկե առաջնագծում չեն, սակայն դեմ չեն եղել զինվորական «ոգով» լուսանկարներ հրապարակել: 

    Զինվորական համազգեստն այնքան պոպուլյար է այժմ, որ նույնիսկ լրագրողներն էին հագնում զինվորական կոմուֆլյաժ: Բանը հասավ նրան, որ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե. «Ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ»:

    Ներկայացնում ենք ևս մի քանի լուսանկարներ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանից, Ազատամարտիների դաշինքից Սմբատ Հակոբյանից, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանից:

    Նյութի աղբյուրը ` hraparak.am

    Загрузка...