Ալիևը իր մահով չի մահանա. Կամ կսպանեն կամ ինչ-որ սարսափելի հիվանդության զոհ կդառնա. Պատմական օրինաչափություն

    539

    Դարերի խորքից եկած մի տարօրինակ օրինաչափություն եմ նկատել, որ ցանկացած ժամանակահատվածում բոլոր արնախում «դիկտատորները» անկախ կրոնից և ազգային պատկանելիությունից կամ սպանվել են կամ էլ ինչ-որ սարսափելի հիվանդության զոհ են դարձել «քաղցկեղ, թոքախտ» և այլն: Վերոնշյալ դիկտատորների շարքին են պատկանում Էնվեր-փաշան Ադոլֆ Հիտլերը, Սադամ Հուսեյնը, Իոսիֆ Ստալինը և այսպես շարունակ, որոնք իրենց գործած մեղքերի համար (միլիոնավոր մարդկային կյանքեր են խլել), տանջվել են մահանալուց և բացի այդ նրանց մեծամասնությունը սեփական ժողովրդի կողմից չսիրված և չընդունված է եղել:
    Չնայած նրան, որ վերոնշյալ «դիկտատորները» նման վայրագություններ են արել, բայց միանշանակ չի կարելի հերքել այն փաստը, որ նրանք լեգենդար տղերք են, ուժեղ տղերք են:
    Հիմա ուզում եմ ինչ-որ կերպ հեյդարօղլուն՝ ալիևին մտցնել սրանց շարքերը, բայց այնքան լպրծուն կենդանի է, որ անընդհատ դուրս է թռչում: Բացատրեմ ինչու…
    Ալիևը վերոնշյալ դիտարկման դրական կողմերը չունի, բայց բոլոր բացասականները էշ-էշ կպցրել է իրեն: Ալիևը խարիզմատիկ չէ, սիրված չէ իր ժողովրդի կողմից, փորձ է անում իր ստոր գործելաոճով՝ ԼՂՀ բանակցային գոտում, ինչ-որ կերպ սողոսկել պատմության էջեր, բայց չի ստացվում, չունի լիդերին հատուկ մարդկային որակներ, ինչը կօգներ նրան երկրի, հասրակության կառավարման հարցում, կուտակել է բազմաթիվ թշնամիներ, այդ թվում նաև ներքին, չի տիրապետում իր կողմից «եփած» իրավիճակին, ժամ առ ժամ տեղեկանում ենք ազերիների հերթական կորստների մասին:
    Հիմա ալիևը այսքան ստորություններ անի, այսքան մարդու, այն էլ սեփական ժողովրդի կյանք խլի իտո չհիշվի, հետն էլ որպես օրինաչափություն իր տեսակի մարդկանց նման տանջվելով մահանա: 
    Այ քեզ անարդարություն  🙂


    Ashot Esayan

    Загрузка...