Հունահռոմեական ըմբիշները վերադարձան հայրենիք (տեսանյութ)

    393

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից` Եվրոպայի առաջնությունից:

    Հարյուրից ավել երկրպագուներ էին եկել Գյումրիից և Երևանից: Ըմբշամարտի հավաքականին, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարշամ Բորանյանին ջերմ ընդունելություն էր սպասվում օդանավակայանում:

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 2-րդ է Եվրոպայի առաջնությունում: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը, Ռոման Ամոյանը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Վարշամ Բորանյանը, իսկ Կարապետ Չալյանը արժանացավ բրոնզե մեդալի:

    Загрузка...