Շատերը քննադատեցին այս մոդելի արտաքինը. Բայց տեսեք, թե ինչպես նա բոլոր չարակամների «պորտը տեղը դրեց» (ֆոտոշարք)

    577

    Մենք արդեն պատմել ենք փարթամ մարմին ունեցող գեղեցկուհի Էշլի Գրեմի և ժամանակակից նորաձևության աշխարհում նրա անհավանական հաջողությունների մասին: Վերջերս ևս մեկ հնարավորություն է ընձեռվել Blog.1in.am-ին նորից հիշել պլյուս չափսի գեղեցկադեմ մոդելի մասին:

    12749776_194136090945511_1340666158_n

    «Sports Illustrated» ամսագրի շապիկին միշտ փայլել են նիհար մոդելները՝ լողազգեստով: Եվ վերջապես եկավ շատ երկար սպասված պահը՝ ինչպես Էշլիի, այնպես էլ համաշխարհային նորաձևության ինդուստրիայի համար: Հենց այս աղջկա լուսանկարն է փայլում ամսագրի առաջին էջում:

    1

    Սակայն մեծ հաջողությունը երբեք առանց «վատ» մեկնաբանությունների չի մնում: Այս անգամ նույնպես հնարավոր չեղավ շրջանցել քննադատությունները:

    12728559_747639278701010_136122672_n

    Նախկին մոդել Շերիլ Տիգսը նման կարծիք է հայտնել. «Նա շատ գեղեցիկ դեմք ունի: Բայց ինձ թվում է, որ հազիվ թե նրա մարմինը կարողանա երկար ժամանակ առողջ մնալ»:

    2

    Էշլին սա անուշադրության չմատնեց: Աղջիկն ասել է. «Ինձ թվում է, Շերիլը կարող է ասել այն, ինչ գալիս է նրա մտքին: Հնարավոր է նա կկարողանար դիպչել այլ մարդկանց զգացմունքերին, բայց ոչ իմ: Կարդալով նրա մեկնաբանությունը՝ ես ուղղակի մտածեցի. «Դե լավ, ևս մեկ կին, ով նման կարծիք ունի»: Այս կարծիքի մեջ գլխավորն այն է, որ այն մեկ անգամ չէ հնչել, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է, որ մենք փոխենք մեր հայացքները»:

    12725091_1133109040063143_1311806488_n

    Ի պատասխան սրա՝ Շերիլը սոցիալական ցանցերից մեկում ներեղություն է խնդրել՝ ասելով, որ ինքը չի ցանկացել ինչ-որ մեկին վիրավորել, այլ ուղղակի ցանկացել է, որ բոլորն առողջ լինեն:

    3

    Գրեմը նույնպես սա անուշադրության չի մատնել: Նա ասել է, որ ոչ ոքի վրա չարացած չէ, և եթե երբևէ նա իրական կյանքում հանդիպի Տիգսին, ապա անպայման նրան կբարևի: Աղջիկը հասկանում է, որ ուղղակի ստեղծվել են, մշակվել են որոշակի չափանիշներ և մարդիկ քննադատում են մյուսներին ըստ այդ չափանիշների, բայց նա մտել է մոդելային բիզնեսի մեջ՝ հենց այդ կարծրատիպերի դեմ պայքարելու համար:

    si-ashley-graham-600x800

    Իմանալով այս ամենի մասին՝ մենք ցանկանում ենք խրախուսել, աջակցել Էշլիին: Նա իսկապես ցանկանում է պայքարել վաղուց կարծրացած կարծիքների դեմ, և մենք նրան հաջողություն ենք մաղթում:

     

    Загрузка...