«Իրատես de facto». Շարքային «բլեֆ», թե՞ նախարար դառնալու ցանկություն

    414

    «Իրատես de facto» թերթը գրում է.

    «Պղտոր ջրում ձուկ «որսացողներին» ավելացել են: Նախընտրական տարին եւ նախակոալիցիոն գործընթացները շատերի վաղեմի երազանքները կյանքի կոչելու համար պարարտ հող են ստեղծել:

    Պաշտոնների «բաշխման» այս բուռն իրարանցման մեջ օրումեջ մամուլում տեղեկություններ են հայտնվում, թե այսինչ պաշտոնյային փոխարնում է այն մյուսը:

    Տեւական ժամանակ է, ինչ Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին է խոսվում: Այն, որ այս նախարարը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, մեր տեղեկություններով, այլեւս քննարկման հարց չէ, սակայն ուշագրավ է, որ այս համատեքստում «ինքնադրսեւորվում են» մարդիկ, որոնք վաղուց «աչք» ունեն նախարարական պորտֆելի վրա:

    Մեր աղբյուրի փոխանցմամբ, ֆինանսների «հավերժ» փոխնախարար Պավել Սաֆարյանը, որը համարվում է Հովիկ Աբրահամյանի «մարդը», սեփական նախաձեռնությամբ էկոնոմիկայի նախարար «կարգվելու» լուրը դրել է շրջանառության մեջ:

    Այս «ինքնառաջադրումը» շարքային «բլեֆ» է, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո այս նախարարությունը հավանաբար նրանց «կնվիրվի», չնայած վերջիններս փափագում են ԿԳՆ-ի պորտֆելը:

    Ասել է՝ հիմա ամեն մեկը փորձում է իր մասին հիշեցնել ու նախագահի սեղանին դրվող «ցուցակում» ներգրավվել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...