Ուշադրություն. Ոստիկանությունը հրապարակել է հանրաքվեի վերջնական ցուցակները

    486

    ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
    Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: 
    Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ`  www.police.am/Hanraqve
    Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում, կարող է մինչև քվեարկության ավարտը դիմում ներկայացնել հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար: 

    Загрузка...