Mercedes-Benz-ը ներկայացրել է առանց վարորդի ավտոմեքենա (լուսանկարներ)

    400

    Ultramir.net-ի փոխանցմամբ՝ գերմանական Mercedes-Benz ավտոմոբիլային ընկերությունը, որը պատկանում է Daimleg AG կոնցեռնին, ներկայացրել է Concept IAA նորարարական կոնցեպտը՝ առանց վարորդի ավտոմեքենա։

    Գերմանական օդանավակայաններից մեկն ընդունել է Concept IAA հզոր կոնցեպտը։ Մեքենան ճակատային դիմադրության ցածր ցուցանիշի շնորհիվ կարող է ձգվել գրեթե 400 միլիմետրով։ Այդ էֆեկտը տալիս է ավտոմատ «պոչը», որը տեղադրված է ավտոմեքենայի հետնամասում։ Ավտոմեքենան կարող է գործառույթները կատարել ինքնուրույն, մշակողները նրանում տեղադրել են ավտոպիլոտի լիարժեք համակարգ։ Մեքենայի արագությունը կկազմի 250 կմ/ժամ։

    Загрузка...