Կալանավորված աղջիկներից մեկը Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանի հաղորդավարուհի է. shamshyan.com

    442

    Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 30-ամյա Լիլիթ Թորոսյանը լրագրող է: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանում հաղորդավարուհի է աշխատել: Շիրակի մարզի Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանն ասել է, որ լուրը լսելուց հետո բոլորը շոկի մեջ են հայտնվել, քանի որ Լիլիթից նման բան սպասել անհավատալի էր: «Ծնողներն էլ մինչեւ հիմա շոկի մեջ են, տանից են եկել, տարել»,- ասել է գյուղապետը: Լիլիթն ապրում է մոր եւ հոր հետ: Ամեն օր գնացել է Գյումրի՝ աշխատանքի եւ վերադարձել տուն: Նա եղբայր էլ ունի, որը Գյումրիում է ապրում:

    Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

     

    Загрузка...