Ինչո՞ւ են մարդիկ դաստակին կարմիր թել կապում

    511

    Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը:

    Ինչու՞ պիտի թելը հենց կարմիր լինի

    Կարմիր գույնը համարվում է էներգետիկ առումով լի գույն: Այն ամենաուժեղ գույնն է, բացի այդ՝ կարմիրը Մարս մոլորակի գույնն է, որը հովանավորում է ուժեղ և կամային մարդկանց:

    Ո՞ր ձեռքին է պետք կապել կարմիր թելը

    Սովորաբար այն կապում են ձախ ձեռքին: Համարվում է, որ մարմնի ձախ մասը հոգու ընդունող հատվածն է:

    Ո՞վ պետք է կապի թելը

    Խորհուրդ է տրվում խնդրել կապել թելն այն մարդուն, ով հարազատ է ձեզ: Թելը պետք է ամուր անցկացնել դաստակով և հանգույց անել: Ապա կրկին վեց անգամ կապել այնպես, որ ստացվեն յոթ հանգույցներ: Լավ կլինի, եթե կապելու ընթացքում աղոթք ասեք:

    Համարվում է, որ եթե թելը կորում է, ապա դա լավ նշան է: Դա նշանակում է, որ այն կատարել է իր առաքելությունն ու ազատ արձակվել:

    Աղբյուրը` mypage.am
    Загрузка...