Աստանայում ահաբեկչություններ են կանխել

    376

    Ղազախստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկաթուղում, օդանավակայաններում՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից հնարավոր ահաբեկչությունների հետ կապված…

    Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ծայրահեղական խմբավորում է բացահայտել, որն ահաբեկչություններ էր ծրագրել Աստանայում: Այս մասին հայտնել է Աստանայի քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Ձակսիբեկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Ահաբեկիչները ձերբակալվել էին դեռեւս ամռանը, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Ներկայումս, ըստ նրա, ահաբեկչության դեմ ուղղված հարցերը գտնվում են առաջին տեղում:

    Ղազախստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկաթուղում, օդանավակայաններում՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից հնարավոր ահաբեկչությունների հետ կապված:

    Նյութի աղբյուր՝ news.am

    Загрузка...