Հայաստանը 2016 թվական կմտնի 5 մլրդ պարտքով. տնտեսագետ

    466

    Հայաստանը 2016 թվական կմտնի 5 մլրդ պարտքով: Խոսելով օրեցօր ավելացող Հայաստանի արտաքին տնտեսական պարտքի մասին,Slaq.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Գնահատելով պարտքի դրական ու բացասական կողմերը, տնտեսագետը նշեց.«Վատ է, որ պարտք են վերցնում, լավ է՝ դեռ անհուսալի չեն՝ պարտք են տալիս»:

    Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պետությունը հետագայում մարելու այդ պարտքերը, Վիլեն խաչատրյանն ասաց, որ եթե զարգացում չնկատվի՝ ժողովրդի վրա հարկերն ավելանալու են, կամ էլ լրացուցիչ պարտք են ներգրավելու՝ նախորդը մարելու համար:

    «Երկու տարբերակն էլ հավանական է, երկուսն էլ անելու են: Պարտքերը լավ բանի չեն բերի»,-նշեց տնտեսագետը:

    Համեմատելով երկրի տնտեսական աճն ու վերցրած արտաքին պարտքը, նկատում ենք, որ պարտքն ավելի շատ է, քան տնտեսական աճը: Այսինքն, տնտեսական աճը կազմում է 250 միլիոն դոլար, իսկ արտաքին պարտը շուտով կհասնի 5 միլիարդ դոլարի:

    «20 ոլորտներ կան, որոնց հաշվին աճ է ապահովվում: Որը պարտքերի հաշվին ապահոված աճ է»,-ասաց նա:

    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նոյեմբերի 4-ին ստորագրվել է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ:

    Նշենք նաև, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է 16.3 միլիոն դոլարի տրամադրումը Հայաստանին:

    Նյութի աղբյուր՝ slaq.am

    Загрузка...