Գյուղական համայնքների համաժողով Ջերմուկում

    324

    Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզում` Ջերմուկ քաղաքի «Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցում, կմեկնարկի Գյուղական համայնքների 5-րդ համաժողովը, որի բացմանը ներկա կլինի նաև ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

    Համաժողովի հիմնական նպատակներն են գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:

    Միջոցառման շրջանակում տեղի կունենա «Լավագույն համայնք 2015» մրցանակաբաշխությունը:

    Համաժողովին մասնակցում են ՀՀ համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

    Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

    Загрузка...