Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային չարաշահումներ իրականացնելու ֆարսը հօդս ցնդեց

    378

    Մեր իրականության մեջ կատարվելիք ցանկացած երևույթ, որն առնչություն ունի մարդկային ռեսուրսի հետ, կարելի է բացատրել մարդկային խառնվածքների տեսանկյունից: Այն որ, կան մարդիկ, որոնք ուղակի չեն կարողնաում իրենց սահմանափակ մտածողության եզրույթում տեղավորել /արդար և բարի/ բառերը, փորձը ցույց է տվել, որ դեռ գոյատևում են: Տարիներ շարունակ նմանատիպ մարդկանց կողմից հորջորջվող թեմաներից մեկը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային չարաշահումներՙ թույլ տալու անհիմն մեղադրականներն էին: Անկախ այն հանգամանքից, որ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո է իրականացվում մի շարք բարեգործական ծրագրեր, այս հանգամանքը դարձյալ հանգիստ չէր տալիս /մարդկանց/, որոնք ուղակիորեն լծվել էին Գագիկ Ծառուկյանի գործը սևացնելու գործընթացին: Այդպես է, երբ մարդու լավ գործերը չեն գնահատվում և ընդհակառակը մի բան էլ փորձ է արվում սևացնել, նմանատիպ մարդիկ ուրվականի նման միշտ հետապնդում են տվյալ անձին: Սակայն պահն է եկել ասելու, որ նմանօրինակ /ուրվականների/ բերանը փակելու ակնառու փաստ կա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումները ավարտվել են և առանձնակի խոշոր չափի խախտումներ չեն գրանցվել: Ինչ խոսք սա թերևս հիասթափության նոպաներ կառաջացնի /ուրվականների/ մոտ, սակայն վստահ կարելի է ասել, որ անցյալի ուրվականների վախճանը հասունացավ, իսկ  Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային չարաշահումներ իրականացնելու ֆարսը հօդս ցնդեց:

     

    Արման Գրիգորյան

    Загрузка...